Հասարակություն 

Քննության ժամանակ ասում են, որ Նապոլեոնը տորթ է, իսկ Սասունցի Դավիթը՝ արձան. Նաիրա Զոհրաբյան

analitik.am

Այսօր՝ փետրվարի 24-ին, խորհրդարանում «Բարձրագույն կրթության և գիտության ոլորտի բարեփոխումները» թեմայով լսումների ժամանակ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը խոսեց բուհերից հայագիտական առարկաների պարտադիր ուսուցումը հանելու մասին՝ հայտարարելով, որ այդ մասով լուրջ քննարկելու բան կա:

«Այդ քայլը միգուցե ընդունելի լիներ, եթե դպրոցներում հայոց լեզվի ու հայոց պատմության դասավանդման այնպիսի որակ ունենայինք, որ դրանց ուսուցումը բուհերում այլևս անհրաժեշտություն չլիներ»,-ասաց նա:

Զոհրաբյանը տվյալներ ներկայացրեց աշակերտների քննությունների գնահատականների մասին՝ նշելով, անբավարար ստացող մեծ թվով աշակերտների և 19 կամ 20 ստացող փոքր թվով երեխաների մասին. «Որպեսզի քննության ժամանակ  չասեն Սասունցի Դավիթն արձան է, պետք է ապահովենք անհրաժեշտ մակարդակը»:

«Ես անձամբ կողմ կլինեի բուհերում լեզվամտածողություն դասավանդելուն, որպեսզի նույնիսկ այս ամբիոնից այլ լեզուներից տարադարձումներ չլինեին՝ «հարցը կայանում է նրանում», «բանը կայանում է նրանում»: Հարցը որևէ ձևով չի կարող կայանալ նրանում: Եկեք նախ դպրոցներում անհրաժեշտ մակարդակի հարցը լուծենք, հետո անցնենք հաջորդ քայլին»,-ասաց նա:

Նույն շարքից