Հասարակություն 

Կոթիում կրակոցները ներկայումս դադարել են

analitik.am

«Երեկ եղել է մի քանի կրակոց՝ շատ կարճ: Այս պահին իրավիճակը հանգիստ է, կրակոցները դադարել են»,- այդ մասին SHANTNEWS.am-ին տեղեկացրել է Տավուշի մարզի Կոթի բնակավայրի վարչական ղեկավար Ֆելիքս Մելիքյանը:

Մելիքյանը պատմել է, որ այսօր առավոտյան՝ ժամը 07.30-ի սահմաններում, եղել են կրակոցներ՝ շուրջ 25 րոպե տևողությամբ, այնուհետ կարճատև դադարից հետո նորից են սկսվել, իսկ ժամը 09.00-ի շրջանում դադարել են:

«Նյութական վնասի վերաբերյալ, գոնե այս պահի դրությամբ, որևէ տեղեկություն չկա»,- տեղեկացրել է Մելիքյանը՝ ավելացնելով, որ մարդկային կորուստներ չկան:

Նույն շարքից