Կորոնավիրուս Միջազգային Քաղաքականություն 

Թրամփը վստահ է, որ Սի Ծինփինը կհաղթի կորոնավիրուսի դեմ պայքարում

analitik.am

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը հաղթահարելու է նոր կորոնավիրուսի բռնկումը: Այս մասին վստահություն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ Հնդկաստան թռիչքից առաջ լրագրողների հետ զրույցի ընթացքում։

«Սա (կորոնավիրուսը) մեծ խնդիր է, բայց նախագահ Սին (Ծինփինը) սիրում է իր երկիրը: Նա շատ է աշխատում ... և կլուծի այդ խնդիրը»,-շեշտել է նախագահը:

«Մենք (ամերիկյան իշխանությունները) ակտիվորեն մասնակցում ենք: Մենք քաջ գիտակցում ենք այն ամենը, ինչը տեղի է ունենում: Մեր երկրում (իրավիճակը) ամբողջովին մեր հսկողության տակ է»,-ասել է պետության ղեկավարը:

Նա ավելացրել է, որ ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակվելու 12 դեպք է գրանցվել, բայց այժմ նրանցից շատերն իրենց լավ են զգում։

Նույն շարքից