Հասարակություն 

ՀՀ ԶՈւ-երը ընդամենը պատասխանել են ադրբեջանական սադրանքներին, որի արդյունքներն ինքներդ եք տեսնում. Հովհաննիսյան

analitik.am

ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր էջում գրում է.

«Ադրբեջանի կողմից հայտարարված «Դիվերսիան» ուղղակի լավ հեքիաթ է, ադրբեջանական հանրության համար։ Դա լիովին ապատեղեկատվություն է։ ՀՀ ԶՈւ-երը ընդամենը պատասխանել են ադրբեջանական սադրանքներին, որի արդյունքները ինքներդ եք տեսնում։

Դեռ ավելին.

Հայկական կողմը այս ամենով դեռ զսպվածություն է դրսևորում»:

Ավելի վաղ Հովհաննիսյանը հայտնել էր. «Երեկ ադրբեջանական ԶՈւ-երի ստորաբաժանումները կրակ են բացել ՀՀ ԶՈւ-երի ստորաբաժանումների մարտական դիրքերի ուղղությամբ: Կրակից վիրավորվել է հայ զինծառայող, վիրավորումը թեթև է, նրա կյանքին վտանգ չի սպառնում: Հայկական ԶՈւ-երի ստորաբաժանումների պատասխան կրակից հետո ադրբեջանական կրակը դադարել է»:

Հայտնել էինք նաև, որ ադրբեջանական կողմը տեղեկացրել է զոհի մասին:

Նույն շարքից