Կորոնավիրուս Հասարակություն 

ԵՄ-ն 230 միլիոն եվրո կհատկացնի կորոնավիրուսի դեմ պայքարի համար

analitik.am

Եվրամիությունը որոշել է 230 միլիոն եվրո հատկացնել նոր կորոնավիրուսի բռնկման դեմ պայքարի համար: Այս մասին Բրյուսելում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հակաճգնաժամային կառավարման եվրահանձնակատար Յանեզ Լենարչիչը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«ԵՄ-ն կտրամադրի մոտ 230 միլիոն եվրո՝ կորոնավիրուսի դեմ պայքարի գլոբալ ջանքերին օգնելու համար»,-ասել է նա:

Ինչպես նշված է Եվրահանձնաժողովի հայտարարության մեջ, 114 միլիոն եվրո կուղղվի Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը, ևս 15 միլիոն եվրո՝ Աֆրիկա՝ վիրուսի տարածումը կանխելու համար: Բացի այդ, 100 միլիոն եվրո կհատկացվի պատվաստանյութերի արտադրության և հետազոտական ​​ծրագրերի համար: Եվս 3 միլիոն եվրո կհատկացվի ԵՄ քաղաքացիական պաշտպանության մեխանիզմի աշխատանքներին՝Ուհանից համայնքների քաղաքացիների վերադարձի համար:

Լենարչիչը նաև շեշտել է, որ ԵՄ-ն անհանգստացած է Իտալիայում կորոնավիրուսի բռնկման հետ կապված իրավիճակով (վերջին տվյալներով՝ վարակվածների թիվը հասել է 210-ի, 4 մարդ մահացել է), բայց մինչ այժմ որևէ կտրուկ միջոցառում չի ձեռնարկել:

Նույն շարքից