Հայաստան Քաղաքականություն 

Նիկոլ Փաշինյանի աշխատակազմում անլո՞ւրջ են վերաբերվում վարչապետի որոշումների ամսաթվերին /լուսանկարներ/

analitik.am

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի քանի որոշում է ստորագրել փետրվարի 21-23-ին մի շարք պաշտոնյաների Արցախ գործուղելու մասին: Այդ պաշտոնայների թվում են փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնակատար Արմեն Խաչատրյանը,  Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը և անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավար Հայկ Պետրոսյանը:

Հատկանշական է՝ վարչապետի պաշտոնական կայքէջում նախ հրապարակվեց, որ որոշումները ստորագրվել են փետրվարի 24-ին, ինչը, ավելի քան, տարօրիանակ է:

Ավելի ուշ բոլոր որոշումները հեռացվեցին վարչապետի կայքէջից և տեղադրվեցին նորերը, որտեղ որոշումներն արդեն գրված են փետրվարի 21-ով:

 

Նույն շարքից