Միջազգային Քաղաքականություն 

Թուրքիան Միսրաթա նավահանգստով զենք է մատակարարում Լիբիային. Լիբիայի Ազգային բանակ

«Լիբիայի Ազգային բանակի» (ԼԱԲ) մամուլի խոսնակ Ահմադ ալ-Միսմարին անդրադարձել է Թուրքիայի` Լիբիայի «Ազգային համաձայնության կառավարության» ուժերին զենք մատակարելու թեմային:

Մամուլի խոսնակը հայտարարել է, որ Թուրքիան Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիից 200կմ արևելք գտնվող Միսրաթա նավահանգստով զենք և զրահատեխնիկա է մատակարարել Լիբիայի Ազգային համաձայնության կառավարության ուժերին:

«Նման օգնությունը, որը կատարվում է այդպես բացահայտորեն և ողջ միջազգային հանրության աչքի առաջ, ոչ այլ ինչ է, քան հայտարարված հրադադարի խախտում: «Լիբիայի Ազգային բանակի» ջոկատները ժամ առ ժամ հետևում են իրադրությանը և ցայժմ չեն հակազդել»,-ասել է նա ալ-Միսմարին:

Նշենք, որ Թուրքիան աջակցում է Լիբիայի Ազգային համաձայնության կառավարությանը, իսկ արաբական երկրներից Սաուդիան Արաբիան, Եգիպտոսը, Արաբական Միացյալ Էմիրությունները` գեներալ Խալիֆա Հաֆթարի գլխավորած «Լիբիայի ազգային բանակին»:

Թուրքիայի խորհրդարանն արտահերթ նիստում նախագահ էրդողանին  արտոնել էր 1 տարի ժամկետով թուրքական ստորաբաժանումներ ուղարկել Լիբիա՝ տեղի կառավարությանն աջակցելու:

ermenihaber

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից