Հասարակություն Տեսանյութեր 

Այդ ինստիտուտներն անհապաղ պետք է փակվեն. Արայիկ Հարությունյան

analitik.am

Երբ մենք ասում ենք, որ ինստիտուտները լայն ինքնավարություն են ստանում, դա անում ենք նրա համար, որպեսզի նրանք կարողանան իրենց գործընկերներին գտնել: Եթե չեն կարողանում գտնել գործընկերներ, եթե չեն կարողանում գաղափար գեներացնել, պետք է այդ ինստիտուտներն անհապաղ փակվեն: Խորհրդարանում «Բարձրագույն կրթության և գիտության ոլորտի օրենսդրական բարեփոխումներն ու հիմնախնդիրները» թեմայով լսումների ժամանակ հայտարարեց ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:

«Մենք իրականացնելու ենք ինստիտուտների գնահատում: Երբ դա ավարտվի, մենք ամբողջությամբ փոխելու ենք պետություն-ինստիտուտ հարաբերությունները: Այն ինստիտուտները, որոնք գործ են անում, ունեն պոտենցիալ, տպագրվում են, պրոդուկտ են ստեղծում, արդյունք են տալիս, մեր գլխի վրա տեղ ունեն: Այդ մակարդակից մի փոքր ցածրերն աճելու հնարավորություն կունենան: Այն ինստիտուտները, որոնք այս տարիների ընթացքում գրեթե արդյունք չեն ստեղծել, հնարավորություն չեն ունենալու շարունակել այնպես, ինչպես կա»,-ասաց Հարությունյանը:

«Երեկ հարգարժան գործընկերներից մեկն ասում էր, որ ակադեմիան քանդում ենք: Մենք Վրաստանի օրինակը չենք կրկնելու, այնտեղի բացասական բոլոր երևույթները գիտենք: Այնտեղ ինստիտուտները մեխանիկորեն հանձնեցին համալսարաններին՝ կործանելով դրանց մեծ մասը: Մենք այդպես չենք անելու: Մենք հստակ զարգացնելու ենք այդ ինստիտուտները, համագործակցության համար հարթակներ ենք ստեղծելու և այլն: Կենսունակ են լինելու այն ինստիտուտները, որոնք մինչ հիմա աշխատանք են արել: Ակադեմիայի կազմում դրանք շատ շատ են»,-հավելեց նախարարը:

Նույն շարքից