Իրավական Տեսանյութեր 

Ալեն Սիմոնյանը ցուցմունք տվեց դատարանում

analitik.am

Նախկին փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի գործով դատական նիստին այսօր՝ փետրվարի 24-ին, որպես տուժող հարցաքննվեց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը։

Նա դատարանին հայտնեց, որ չի կարելի մեղադրյալ մարդկանց, երբ վերջիններիս նկատմամբ պարբերաբար նախատեսված միջոցներ են ձեռնարկել․ «Շատ կարևոր է հասկանալ՝ ընդհանրապես ի՞նչ է կատարվում։ Եթե եղել են մարդիկ, ովքեր քարեր են նետել, իրենք սադրիչ են հանդիսացել,  իսկ եթե ժամանակագրական նայում ենք, խոսքը գնում է այն ժամանակի մասին, որ ոստիկանությունը կիրառել էր այդ մեթոդները։ Ի պատիվ ոստիկանների մասին պետք է ասեմ, որ մեծ մասամբ որևէ բախման չեն գնացել, որովհետև ընդհանուր մթնոլորը չի եղել ոստիկանի հետ բախման գնալ։

Մեղադրել մարդկանց, կամ ասել, որ սադրիչ են, երբ իրենց վրա անընդհատ նախատեսած միջոցներ ես կիրառում, անլուրջ է։ Մարդկանց այս վիճակի հասցնելուց առաջ պետք չէր Բաղրամյան փողոցը մարտի դաշտ դարձնել, հետո զարմանալ, թե ովքեր արյուն են տեսնում փորձում են դիմադրություն ցույց տալ։

Ես հիվանդանոցում եղել եմ ոստիկանների հետ, տեսել եմ ոստիկան, որը տուժել է այդ միջոցը կիրառելու պատճառով»։

Դատական այս նիստին տեսաժապավենների ուսումնասիրությունն է իրականացվել, իսկ նախորդ նիստին դատարանը Երանոսյանի հետ կապված գործի ապացույցների հետազոտությունն էր իրականացրել։

News.am

Նույն շարքից