Իրավական Տեսանյութեր 

Հարգելի՛ վարորդներ, խոչընդոտներ մի ստեղծեք աղբատար մեքենաների աշխատանքի համար /տեսանյութ/

analitik.am

Փետրվարի 24-ին ճանապարհային ոստիկանության առաջին սպայական գումարտակի ծառայողները մայրաքաղաքում ծառայության ընթացքում հատուկ ուշադրություն դարձրին աղբատար մեքենաների աշխատանքի համար խոչընդոտ հանդիսացող մեքենաներին։ Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է Ոստիկանության մամուլի ծառայությունից:

«Աղբամանների դիմաց կայանված մեքենաները խոչընդոտում են աղբատար մեքենաներին՝ աշխատալիս։

Ծառայության ընթացքում հայտնաբերվեցին նման մի քանի մեքենաներ, որոնց վարորդներին ճանապարհային ոստիկանները հորդորեցին տեղափոխել տրանսպորտային միջոցները այդ հատվածներից։

Այն մեքենաների վարորդները, որոնք կատարել էին կայանման խախտումներ ճանապարհային ոստիկանները նրանց նկատմամբ կազմեցին վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։

Հարգելի՛ վարորդներ, մեքենաները մի՛ կայանեք աղբամանների դիմաց և պահպանեք ճանապարհային երթևեկության կանոնները»,-ասված է հայտարարության մեջ:

Նույն շարքից