Հասարակություն 

ՀՀ ո՞ր նախկին վարչապետերն են անձնական երաշխավորություն ներկայացնելու Ռոբերտ Քոչարյանի համար /անուններ/

Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետներ Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Կարեն Կարապետյանն, ինչպես նաև Արցախի Հանրապետության նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը պատրաստվում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքն իրենց անձնական երաշխավորությամբ փոխարինելու առաջարկ ներկայացնել դատարանին։

Ռոբերտ Քոչարյանի Փաստաբանական թիմը պատրաստում է անհրաժեշտ փաստաթղթերը, որպեսզի դատական առաջիկա նիստերից մեկի ընթացքում ներկայացնի համապատասխան միջնորդությունը։

Հիշեցնենք, որ 2018 թվականի մայիսին դատավոր Դավիթ Գրիգորյանը՝ Արցախի ներկա և նախկին նախագահներ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի անձնական երաշխավորությամբ ազատ էր արձակել Ռոբերտ Քոչարյանին։ Սակայն հունիսի 25-ին Վերաքննիչ դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը բեկանել էր այդ որոշումը և կալանքի տակ վերադարձրել Ռ․ Քոչարյանին։

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից