Հասարակություն 

Քարաթափում Մեղրի-Երևան ավտոճանապարհին. փրկարարները սահմանազատել են տարածքը

analitik.am

Փետրվարի 24-ին, ժամը 15:00-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Մեղրի-Երևան ավտոճանապարհի 17-րդ կմ-ին՝ Լիճք գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել քարաթափում (մոտ 50 խմ). ճանապարհահատվածը երթևեկելի է միակողմանի: Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է ԱԻՆ մամուլի ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները սահմանազատել են տարածքը:

Նույն շարքից