Հասարակություն 

Լավրովը մեկնաբանել է Իդլիբում Ռուսաստանի ավիահարվածները

Անսպասելի ոչինչ չկա նրանում, որ սիրիական Իդլիբ նահանգում ռուսական ինքնաթիռները հարված են հասցրել ահաբեկիչներին: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, Analitik.am-ը տեղեկանում է Լենտայից։

Նախարարը նշել է, որ թուրք զինվորականները հասկանում են, որ դեսկալացիայի գոտում պայքարն ընթանում է ահաբեկիչների հետ:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Ռուսաստանի օդատիեզերական ուժերը հարված են հասցրել սիրիական Իդլիբի դեսկալացիայի գոտում գտնվող 18 բնակավայրերի ուղղությամբ: Նշվում է, որ խոսքը Կեֆրենբիլի, Կեն-Սաֆրայի, Իխսեմի, Սուֆուխունի, Խազարինի, Կաֆեր-Նյուբբյուլի, Կաֆեր-Ուվեյդի, Իննիբի, Բսենկուլի, Ջուզեֆի, Խասի, Բարայի, Մարխուրմեի, Դեյր-Սյունբյուլի, Բինինի, բնակավայրերի մասին է, ինչպես նաև Հալեպի արևմուտքում գտնվող Դարեթ Իզզեի, Կաֆր Նուրանկի:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից