Հասարակություն 

Գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանը Հայոց Բանակի լավագույն գեներալներից մեկն է. Արշավիր Ղարամյան

Արցախի ԱԽ քարտուղար Արշավիր Ղարամյանն իր էջում գրում է.

«Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանն ազատվել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար–պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնից:

Գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանը Հայոց Բանակի լավագույն գեներալներից մեկն է, ով փայլուն ձևով տիրապետում է ակադեմիական ռազմական և զինվորական գիտելիքների, Հայրենիքի հանդեպ ունի անբիծ և հայրենանվեր մարտական ու զինվորական ծառայություն:

Կարծում եմ, որ նա այսուհետ ևս իր գիտելիքներն ու փորձը ներ կդնի Հայոց Բանակի հզորացմանն ու մարտական պատրաստության բարձրացմանը…»:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից