Հասարակություն 

Թուրքմենստանում ծերերին ստիպել են ժամերով փորձեր անել նախագահի այցից առաջ

analitik.am

Թուրքմենստանում տարեց մարդկանց ստիպել են ժամերով փորձեր կատարել և շարք կանգնել՝ ի պատիվ երկրի նախագահի՝ Թուրքմենաբադ քաղաք այցի: Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է Լենտայից։

Գուրբանգուլի Բերդիմուխամեդովը քաղաք է այցելել փետրվարի 21-ին, որպեսզի մասնակցի նոր մզկիթի բացման արարողությանը: Այցից մեկ շաբաթ առաջ տեղի իշխանությունները սկսել են կարգի հրավիրել քաղաքը և վերականգնել կենտրոնական փողոցներում գտնվող շենքերը: Հին մզկիթի տարածքում դասընթացներ են կազմակերպել. Տարեց մարդկանցից յուրաքանչյուրը պետք է հիշեր, թե որտեղ է կանգնած և ինչ անել այս կամ այն իրավիճակում:

Նույն շարքից