Առողջապահություն Կորոնավիրուս Հասարակություն 

Իտալիայում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել

analitik.am

Իտալիայում նոր տիպի կորոնավիրուսով/COVID-19/ վարավածների թվի կտրուկ աճով պայմանավորված՝ ներկայումս Իտալիայում գտնվող և այցով Իտալիա մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիներին կոչ ենք անում կապ հաստատել Իտալիայում ՀՀ դեսպանության հետ՝ փոխանցելով Իտալիայում գտնվելու ժամանակահատվածը և կոնտակտային տվյալները։

Իտալիայում գտնվող ՀՀ քաղաքացիներին հորդորում ենք խուսափել կարանտինային գոտում գտնվող Լոմբարդիայի Codogno, Castiglione d’Adda, Casalpusterlengo, Fombio, Maleo, Somaglia, Bertonico, Terranova dei Passerini, Castelgerundo e San Fiorano և Վենետոյի Vo’ Euganeo համայնքներ այցելությունից և առհասարակ հյուսիսային շրջաններում մարդաշատ վայրերում գտնվելուց։

Խորհուրդ ենք տալիս հետեւել ՀՀ առողջապահության նախարարության և Իտալիայի համապատասխան իշխանությունների ցուցումներին։

Իտալիայի կառավարության կողմից մշակվել են նոր տիպի կորոնավիրուսի դեպ պայքարին ուղղված հետևյալ խորհուրդները՝

    • Հաճախակի լվանալ ձեռքերը
      • Խոսափել սուր շնչառական հիվանդություներ ունեցող
      մարդկանց հետ սերտ
      շփումներից:
      • Չընդունել հակավիրուսային դեղեր կամ հակաբիոտիկներ
      առանց բժշկի նշանակման
      • Դիմակ օգտագործել միայն վարակ ունենալու կասկածի
      դեպքում կամ վարակված մարդուն խնամելիս:

 

Նույն շարքից