Հայաստան Քաղաքականություն 

«Ասում եմ այո» հանրաքվեի ԱՅՈ-ի երգը մի կերպ լսեցի: Քաղաքական բովանդակություն չկա, կա ենթագիտակցության վրա ազդելու փորձ. Քաղաքագետ

analitik.am

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

««Ասում եմ այո» հանրաքվեի ԱՅՈ-ի երգը մի կերպ լսեցի, քանի որ երգն ունի քարոզչական նշանակություն և այն, որքան հասկացա, ԱՅՈ-ի շտաբի կողմից է հաստատվել։

Երգի որակը և կատարումը թողնում եմ երաժիշտները գնահատեն, չնայած դա գնահատելու համար պետք էլ չի երաժիշտ լինել, ամեն ինչ առանց դրա էլ է պարզ, կենտրոնանանք բովանդակության վրա՝ քաղաքական առումով։

Կարճ ասած, քաղաքական բովանդակություն չկա, կա ենթագիտակցության վրա ազդելու փորձ. հեղափոխություն, նվաճած ազատություն, պատժել թշնամիներին, Նիկոլի ոտանավորներից կտորներ՝ անձնավորելու համար ու էլ ոչինչ։ Պրիմիտիվիզմ, հանրաքվեի նպատակի անհասկանելւություն ու մի հատ էլ հեղափոխություն անելու հավակնություն։

Մի խոսքով, "հեղափոխության" գաղափարական չկայացվածությունը ցուցադրող հաջողված փորձ»:

Նույն շարքից