Միջազգային Քաղաքականություն 

Ինչ է նվիրել Պուտինը Թրամփին

analitik.am

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 2018 թ. ՌԴ նախագահ Վլադմիր Պուտինից նվեր է ստացել 12 արծաթե մետաղադրամներից բաղկացած հավաքածու: Այս մասին հայտնել է ԱՄՆ-ի Դաշնային գրանցամատյանը:

Հավաքածուի արժեքը, որը պահվում է ԱՄՆ Ազգային արխիվում, 1,5 հազար դոլար է: Հավաքածուն նվիրված է եղել Ռուսաստանում անցկացվող ֆուտբոլի աշխարհի առաջնությանը:

Գրանցամատյանում հիշատակվել են նաև Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոյի  (սպիտակ մարմարից հուշարձան, $470)  և Եգիպտոսի նախագահ Ֆաթթահ Աս-Սիսի  (բազկաթոռ՝ Shosha Kamal նորաձևության տնից, $10.000) կողմից արված նվերները:

Նույն շարքից