Միջազգային Քաղաքականություն 

Իդլիբի հարցով ռուս-թուրքական նոր բանակցություններ կանցկացվեն

analitik.am

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ առաջիկայում Սիրիայի Իդլիբ նահանգի հարցով Մոսկվան և Անկարան նախատեսում են անցկացնել նոր բանակցություններ։

Ավելի վաղ Իդլիբի հարցով ռուս-թուրքական բանակցությունները արդյունք չէին տվել։

Լավրովի խոսքերով՝ այժմ աշխատանքներ են իրականացվում ռուս-թուրքական «նոր խորհրդատվություններ» անցկացնելու հարցով։ ՌԴ արտգործնախարարն ասել է, որ իրենք հույս ունեն, որ կողմերը կհասնեն համաձայնության այն հարցում, որ Իդլիբում իրապես հաստատվի հրադադար, և ահաբեկիչները այնտեղ չզգան իրենց որպես «տեր ու տիրակալներ»։

ermenihaber

Նույն շարքից