Հասարակություն 

Չգիտենք՝ գնանք ո՞ւմ վզին դնենք էդ թիվը. Իմքայլականը՝ այսօր կայանալիք դրամահավաքի մասին. «Հրապարակ»

analitik.am

«Հրապարակ» թերթը գրում է. «Շվարած ենք՝ հա՛մ ասում են օրինական, հա՛մ պարտադրել են, որ ամեն մեկս 4-5 հոգի հետներս բերենք ու միասին ապահովենք 1 միլիոն դրամ, չգիտենք՝ գնանք ո՞ւմ վզին դնենք էդ թիվը»,- տրտնջաց «Իմ քայլը» ֆրակցիայի անդամը՝ «Դվին» հյուրանոցում հանրաքվեի դրամահավաքի առնչությամբ:

Հունվարին 17 օր աշխատելու դիմաց պարգևատրվել եք 174 միլիոն դրամով, կարո՞ղ է դրա համար էին տալիս։ «Էդ մասին բան չեն ասել»: Որ չտանեք, ի՞նչ են անելու։ «Չգիտեմ ինչ պատիժ է սպասվում»:

30-րդ ընտրատարածքի պատասխանատու, իմքայլական Կարեն Սարուխանյանին հարցրինք՝ դրամահավաքին ո՞ւմ եք տանելու Ձեզ հետ։ «4-5 հոգու մասին խոսք չկա, ես հրավիրել եմ շատերին, չգիտեմ՝ որքան մարդ կգա»:

«Մարդա» ինչքա՞ն փող են բերելու։ «Վաղը կերևա»: Չե՞ք հորդորել։ «Ես ո՞վ եմ, որ հորդորեմ»: Խոշորացված համայնքում հանրաքվեի «ասողն» եք, հետո էլ՝ չէի՞ք հորդորել, որ Սոֆյան ամուսնանա, կկարողանա՞ք 1 միլիոնից ավելի դրամ մուտք անել։ «Չկա նման բան. ինձ որևէ մեկը նման բան չի ասել»:

Անձամբ ինչքա՞ն եք նվիրաբերելու։ «Ոչ մի կոպեկ»: Կհանեն կուսակցությունից։ «Ո՞վ պիտի հանի։ Ես ոչ մի կոպեկ չեմ տալու»: Ո՞նց կլինի էդպես։ «Ցանկությունը շատ է, բայց մենք դեռ հլը դիմացը պրոցեսներ ունենք, տրանսպորտի, տարբեր ծախսեր կան»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից