Իրավական 

Արա Բաբլոյանը` իր մեղադրանքը փոխելու մասին.  News.am

analitik.am

ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը կարծում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանին իր գործով սխալ տեղեկատվություն են տալիս: NEWS.am-ի հետ զրույցում Արա Բաբլոյանը անդրադարձավ իր դեմ առաջադրված քրեական գործին և մեղադրանքը փոփոխելուն;

«Քանի որ վարչապետը շատ հանգամանորեն փորձեց հիմնավորել ամբողջ էդ գործընթացը Հանրային հեռուստատեսությամբ, ես անմիջապես դիմեցի Պետրոսին Ղազարյան, որ տա ինձ հնարավորություն նույն հաղորդաշարում, նույն ժամանակահատվածում բացատրել ամբողջ այդ գործընթացը ու կարողանալ ափսոսանքս հայտնել, որ վարչապետի խորհրդականները կամ օգնականները, որոնք որ պետք է տան իրեն տան իրեն տեղեկություններ և պետք է տան տեղեկություններ, որոնք որ ցանկալի կլինի լսել, կամ ինչ-որ հարցի լուըծում տալ, այլ էական տեղեկություններ, որովհետև ի վերջո իրենք դնում են մեր երկրի գործադիր իշխանության առաջին դեմքին վատ դրության մեջ: Որովհետև մարդը միլիոնավոր կամ հազարավոր հեռուստադիտողներին ինչ-որ բան է բացատրում, որը բացառապես էդպես չի:

Օրինակ` բացատրվում է, որ Գագիկ Հարությունյանը ամսի 5-ին գրել էր դիմում, հետո որոշեցին, որ դա լավ չի, որոշեցին, որ դիմումը դարձնեն ամսի 1-ով, էն դեպքում, որ իմ քրեական գործով, բացառապես նման բան գոյություն չունի և մեր պարագայում ես ուզում եմ ասեմ, որ չկա որևիցե մի դրվագ, որ Արա Բաբլոյանը խախտած լինի իր պարտականությունը Ազգային ժողովի բնականոն աշխատանքը ապահովելու»,- ասաց նա:

Բաբլոյանը տարակուսանք հայտնեց, որ եթե 94 պատգամավոր նույնիսկ կասկածի տակ չի դրել, թե ինչու է նոր կանոնակարգով հարցը քննարկում, այլ ոչ թե հնով և բոլորը քվեարկել են, ապա ինչի պետք է 94-ը ճիշտ լինեն, 1-ը սխալ:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Նույն շարքից