Իրավական 

Քրեական գործ է հարուցվել. Փաստինֆո

analitik.am

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հասցեին սպառնալիքներ հնչեցելու փաստով հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, այն է՝ սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ խոշոր չափի գույք ոչնչացնելու սպառնալիքը, եթե այդ սպառնալիքն իրականացնելու վտանգ է եղել։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնել են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։

Փետրվարի 11-ին խորհրդարանում հրավիրված ասուլիսին Էդմոն Մարուքյանը հայտարարել էր իր հասցեին սպառնալիքներ հնչեցնելու մասին։

«Զգուշացնում եմ այ գյադա, շուտով գնդակները որոտալու են, նայի չդիպչի...»,- ասել էր Մարուքայնը՝ սպառնալիքներից հատված հրապարակելով։ Իրեն ուղղված սպառնալիքների վերաբերյալ Մարուքյանը գրավոր դիմել էր Գլխավոր դատախազին։ Դատախազությունն Էդմոն Մարուքյանը գրությունն ուղարկել էր ոստիկանության 6-րդ վարչություն՝ որպես հանցագործության մասին հաղորդում։

Աղբյուր` Փաստինֆո

Նույն շարքից