Միջազգային Քաղաքականություն 

Ռուսաստանում ԱՄՆ դեսպանը հայտնվել է Թրամփի «սև ցուցակում»

analitik.am

Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանը հայտնվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի համար ոչ լոյալ պաշտոնյաների ցուցակում: Այս մասին հայտնում է Axios-ը՝ հղում անելով տեղեկացված աղբյուրին:

Ըստ տեղեկությունների՝ Սալիվանը ներկայացված է Պետդեպարտամենտի զեկուցագրում, որում հիմնականում խոսվել է ԱՄՆ վարչակազմի նախկին ղեկավար Շոն Դուսիի մասին: Մասնավորապես, Դուսին մեղադրվել է կառավարության աշխատանքը խոչընդոտելու մեջ:

Բացի Սալիվանից, սև ցուցակում հայտնվել են նաև Պետդեպարտամենտի աշխատակիցներ Բիլ Թոդն ու Դեյվիդ Հեյլը, ովքեր ցուցմունք են տվել իմփիչմենտի լսումների ժամանակ:

Սալիվանը Ռուսաստանում է գտնվում հունվարի կեսերից: Նա փետրվարի 5-ին իր հավատարմագրերն է հանձնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։

Նույն շարքից