Հասարակություն 

ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանն Ամանորն անցկացրել է Լոնդոնում՝ ծախսելով ավելի քան 7000 եվրո

analitik.am

«Իրավունք» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանն Ամանորն անցկացրել է Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում՝ ծախսելով ավելի քան 7000 եվրո:

Ինչպես մեր աղբյուրն է հայտ­նում, Վահե Գրիգորյանը միայնակ է մեկնել Լոնդոն, և այս 7000 եվրոն ծախսվել է միայն իր համար:

Հիշեց­նենք, որ ՍԴ դատավոր Վահե Գրիգո­րյանը, չհաճախելով աշխատանքի, ստանում է 793 հազար դրամ աշխատավարձ, 240 լիտր բեն­զինի կտրոն: Վերջինս օգտվում է նաև ծառայողական մեքենա­յից:

Ինչպես մեր աղբյուրն է հայտնում, Վահե Գրիգորյանն իր ընկերներից մեկի ծննդյան տա­րեդարձին նվիրել է 772.000 դրամ արժողությամբ Apple ֆիր­մայի հեռախոս»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից