Հասարակություն 

Արցախի ՊԲ նոր հրամանատարի կենսագրությունը

analitik.am

Փետրվարի 24-ին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ստորագրեց հրամանագիր, համաձայն որի գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանն ազատվեց Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնից:

Հանրապետության նախագահի մեկ այլ հրամանագրով գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը նշանակվեց Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, պաշտպանության բանակի հրամանատար` ազատվելով Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետի պաշտոնից։

Ջալալ Անատոլիի Հարությունյան

Ծնվել է 1974թ. նոյեմբերի 11-ին, Ասկերանի շրջանի Բադարա գյուղում:

ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ

1981-1991 թթ. սովորել է Ասկերանի շրջանի Բադարա գյուղի միջնակարգ դպրոցում: 1991թ. ընդունվել է Արցախի պետական մանկավարժական ինստիտուտի կենսաբանության ֆակուլտետը: 1995թ. ավարտել է Արցախի պետական համալսարանը: 1999թ. ընդունվել է ՌԴ պաշտպանության նախարարության ռազմահրետանային ակադեմիան, որն ավարտել է կարմիր դիպլոմով:

ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈԻՆԸ

1992 թ. նոյեմբերի 5-ից ծառայում է ՊԲ-ում:

1992-2016 թթ. ՊԲ տարբեր զորամասերում զբաղեցրել է մի շարք հրամանատարական պաշտոններ` հրետանային հետախուզության պետի օգնական, հրետանային հետախուզության պետ, հրետանային դիվիզիոնի շտաբի պետ, զորամասի ուսումնական ՀԴ հրամանատար, գնդի հրամանատարի տեղակալ, գնդի հրամանատար, միավորման հրետանու պետ, պաշտպանական շրջանի հրամանատար, միավորման հրամանատարի տեղակալ-շտաբի պետ, միավորման հրամանատար:

2018 թ. դեկտեմբերի 14-ին ԱՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՊԲ հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետ:

2019թ. հուլիսի 8-ին ԱՀ նախագահի հրամանագրով շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում:

ԱՅԼ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

1992-1994 թթ. մասնակցել է մարտական գործողությունների:

ՊԱՐԳԵՎՆԵՐ

Պարգևատրվել է «Մարտական ծառայություն», «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի, «Գարեգին Նժդեհ», «Անդրանիկ Օզանյան», «Մարշալ Բաղրամյան», «Դրաստամատ Կանայան», «Մարտական հերթապահության համար» 1-ին աստիճանի, «Նելսոն Ստեփանյան», «Անբասիր ծառայություն» 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ աստիճանի և այլ պետական ու գերատեսչական մեդալներով:

ԸՆՏԱՆԵԿԱՆ ԴՐՈՒԹՅՈՒՆԸ

Ամուսնացած է, ունի երկու դուստր և մեկ որդի:

Նույն շարքից