Կորոնավիրուս Հասարակություն 

«Առաքելությունն անիրագործելի է 7» ֆիլմի նկարահանումները դադարեցվել են կորոնավիրուսի պատճառով

analitik.am

«Առաքելությունն անիրագործելի է 7» ֆիլմի նկարահանումները դադարեցվել են կորոնավիրուսի պատճառով: Այս մասին The Wrap-ի հետ զրույցում հայտնել է Paramount Pictures-ի ներկայացուցիչը:

Նկարահանումները, որոնք պետք է կատարվեին Վենետիկում ու տևեին 3 շաբաթ, դադարեցվել են անվտանգության նկատառումներից ելնելով: Կազդի դա արդյո՞ք ֆիլմը հանդիսատեսի դատին հանձնելու ամսաթվի վրա, թե՝ ոչ, չի հայտնվում:

Ընկերությունից նաև հայտնել են, որ Թոմ Կրուզը ներկա չի եղել Իտալիայում ընթացող նկարահանումներին:

Նույն շարքից