Իրավական Տեսանյութեր 

ՍԴ-ն Սահմանադրությանը հակասող ու անվավեր ճանաչեց երկու օրենքները /տեսանյութ/

analitik.am

Սահմանադրական դատարանը քիչ առաջ հրապարակեց «Մարդու իրավունքների պաշտպանի և ՀՀ վարչական դատարանի դիմումների հիման վրա՝ «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 9-րդ մասի 2-րդ պարբերության, և «ՀՀ ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքի 16. 1 հոդվածի 1-ին մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով որոշումները։

Մայր դատարանը «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 9-րդ մասի 2-րդ պարբերությունը՝ ոստիկանության ծառայողի նկատմամբ բացառապես քրեական հետապնդում հարուցելու իրականացնելու փաստով պայմանավորված լիազորությունները կասեցնելու, ինչպես նաև ոստիկանության ծառայողի աշխատավարձի վճարման ժամկետային սահմանափակում նախատասելը ճանաչեց Սահմանադրությանը հակասող և անվավեր։

Սահմանադրական դատարանը նաև հակասող ու անվավեր ճանաչեց «ՀՀ ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքի 16. 1 հոդվածի 1-ին մասը՝ մինչև քրեական հետապնդումը դադարեցնելը՝ ոստիկանության ծառայողի նկատմամբ պաշտոնի նշանակելու բացարձակ արգելք, ինչպես նաև սեփական նախաձեռնությամբ ոստիկանության ծառայությունից ապահովելու արգելք նախատեսելը։

Հիշեցնենք, որ սույն թվականի փետրվարի 18-ի նիստում Սահմանադրական դատարանը քննության էր առել այս երկու գործերը։

a1plus.am

Նույն շարքից