Տեսանյութեր Քաղաքականություն 

Ես այստեղ պարզ հարցեր տալու համար չեմ. ԲՀԿ-ականի հարցն անակնկալի բերեց նախարար Բադասյանին

analitik.am

Ապրիլի 5-ի հանրաքվեի արդյունքները որտեղ և ինչպես պետք է բողոքարկվեն: Խորհրդարանում, դիմելով Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին, հարցրեց ԲՀԿ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:

«Անակնկալ հարց էր»,-նշեց նախարարը. «ՍԴ կարող են դիմել խմբակցությունները, եթե արդյունքի հետ կապված խնդիր կա: Այսինքն, ՍԴ կարող են դիմել, եթե եղել են խախտումներ, որոնք ազդել են հանրաքվեի արդյունքների վրա: Սա է միակ հիմքը»:

«Ես զարմանում եմ, որ դուք սպասում էիք Ձեզ պետք է պարզ հարց տան: Ես այստեղ չեմ գտնվում պարզ հարցեր տալու համար»,-արձագանքեց Բագրատյանը՝ հավելելով, թե բողոք ներկայացնելու դեպքում ստացվում է, որ 7 դատավորի հարցը լսելու են 9 դատավորներ, որոնցից 7-ը հենց այդ ցանկում են»:

«Ես չասացի պարզ կամ բարդ, ասացի՝ անակնկալ: Ինչ վերաբերում է հարցին, ապա առերևույթ խնդիր տեսնում ենք»,-պատասխանեց Բադասյանը:

Նույն շարքից