Հայաստան Քաղաքականություն 

Նոր նշանակում

Դավիթ Ղուլյանը նշանակվել է Բարձրագույն դատական խորհրդի նախագահի խորհրդական: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ավելի վաղ Դավիթ Ղուլյանը զբաղեցրել է ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնը:

Նա եղել է նաև ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի խորհրդականը, ՀՀ արդարադատության նախարարությունում զբաղեցրել է մի շարք պաշտոններ` համակարգելով անձնակազմի կառավարման ոլորտը: ՀՀ պետական համակարգում աշխատում է 2000-ականներից:

Դավիթ Ղուլյանը 39 տարեկան է, ունի տնտեսագետի և իրավաբանի մասնագիտություններ:

  •  
  •  
  •  
  • 5
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    6
    Shares

Նույն շարքից