Իրավական Տեսանյութեր 

Մենք այնտեղ եղել ենք 20 րոպե. Լևոն Քոչարյանը մանրամասներ է հայտնել ՀՔԾ հրավիրվելու մասին

Մեզ որպես վկա կանչել են կապված Արմեն Թավադյանի գործի հետ․․․ էն ենթադրյալ աջակցի։ Մենք՝ ես և եղբայրս ցուցմունք չենք տվել, վկայություն չենք տվել: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է Լևոն Քոչարյանը՝ խոսելով իր և եղբոր՝ Սեդրակ Քոչարյանի ՀՔԾ գնալու մասին:

«Մենք բազմիցս հայտարարել ենք այդ կառույցի հանդեպ մեր վերաբերմունքը՝ պետից սկսած: Քանի անգամ անմեղության կանխավարկած են խախտել, մնացած բոլոր գործերը որոնք արվում են։ Մի խոսքով՝ նպատակահարմար չենք գտել ինչ-որ բան խոսել»,-ասել է նա:

«Ավելի մանրամասն փաստաբանը կբացատրի։ Մեր՝ այնտեղ լինելը տևել է առավելագույնը 20 րոպե: Ցուցմունք տալուց հրաժարվելու հետ կապված ձևակերպումներն են արվել և վերջ»,-հավելել է կրտսեր Քոչարյանը:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից