Հասարակություն Տեսանյութեր 

Ես այսօր այստեղ եմ որպես Սերժ Սարգսյանի աջակից. Արմեն Աշոտյան

analitik.am

Ես այսօր այստեղ եմ որպես Սերժ Սարգսյանի աջակից: Դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում հայտարարեց Արմեն Աշոտյանը՝ հիշեցնելով, որ մեկնարկող գործընթացի մասին ՀՀԿ-ն արդեն հայտարարություն տարածել է, ինքն ավելացնելու որևէ բան չունի:

Ավելի վաղ ՀՀԿ երիտթևի ղեկավար Հայկ Մամիջանյանը հայտարարել էր, որ դատարանի մոտ հավաքված քաղաքացիների մեծ մասին ինքն անգամ դեմքով չգիտի. «Մենք ինչ-որ բան կազմակերպելու խնդիր չունենք: Այստեղ հավաքված մարդիկ ցավ են ապրում, որ նույն օրվա ընթացքում երկրում երկու նախագահի, Արցախի երկու հերոսի նկատմամբ իրականացվում է շինծու դատական գործընթաց»:

Մամիջանյանը նշել էր, որ այսօր տեղի ունեցողը իրական վտանգավոր քաղաքական օրակարգից, այդ թվում՝ ԼՂ հիմնախնդրից, ուշադրություն շեղելու համար է:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների նստավայրում այսօր տեղի կունենա ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով առաջին դատական նիստը:

Այս պահին դատարանի մոտ են հավաքվել երրորդ նախագահի աջակիցները: Այստեղ են նաև մեծ թվով ոստիկաններ:

Նույն շարքից