Հասարակություն 

Լևոն Քոչարյանն այն մասին, թե ինչու Հովիկ Աբրահամյանը չի միացել Ռոբերտ Քոչարյանի համար անձնական երաշխավորություն ներկայացնողներին

analitik.am

Լևոն Քոչարյանը չգիտի, թե ինչու ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը չի միացել նախկին վարչապետերին, ովքեր ցանկանում են անձնական երաշխավորությամբ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը փոխարինել այլ խափանման միջոցով:

Հիշեցնենք, որ վերոնշյալ վարչապետերի թվում են Խոսրով Հարությունյանը, Վազգեն Մանուկյանը, Կարեն Կարապետյանը:

Կրտսեր Քոչարյանն իր ընտանիքի անունից շնորհակալություն հայտնեց վերոնշյալ պաշտոնյաներին, ովքեր համաձայնվել են նման երաշխավորությամբ հանդես գալ. «Չգիտեմ, թե ինչու են հենց նրանք ներկայացրել երաշխավարությունը: Մանրամասների համար երևի թե պետք է դիմել հանձնախմբին»:

Նույն շարքից