Հասարակություն Տեսանյութեր 

Իմ գործում նման բան չկա. Արա Բաբլոյանը՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին

analitik.am

Երկրի վարչապետն իրեն թույլ է տալիս Հանրային հեռուստատեսությամբ երեք անգամ հատուկ նշել, թե Արա Բաբլոյանը, լինելով ԱԺ նախագահ, ապօրինություն է թույլ տվել Հրայր Թովմասյանի ընտրության հարցում: Նա ինչ-որ բանի վրա հիմնվել է նման բան ասելու համար: Նշանակում է, որ ինչ-որ մեկը նրան նման տեղեկություն է տվել: Դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում հայտարարեց Արա Բաբլոյանը:

«Նա հայտարարում է, որ Գագիկ Հարությունյանն ամսի 5-ին դիմում է գրել, հետո որոշել են այն ձևակերպել ամսի մեկով: Ես ուզում եմ տեղյակ պահել, որ գործով, որով ինձ մեղադրում են, նման բան գոյություն չունի: Գոյություն ունի Գագիկ Հարությունյանի դիմումը՝ ամսի մեկով»:

Նույն շարքից