Գլխավոր Իրավական Տեսանյութեր 

Նախագահն այդպիսի լիազորություններ չի ունեցել. Ռոբերտ Քոչարյանը խոսեց դատարանում

analitik.am

Սեդա Սաֆարյանը հայտարարեց, թե Ոստիկանությունն ուղղակի ենթարկվել է ինձ՝ նախագահին: Ես կարծում եմ, որ իրավաբանը պետք է ավելի լավ իմանար այն ժամանակվա սահմանադրությունը: Այսօր է ոստիկանությունն ուղիղ ենթարկվում վարչապետին: Այն ժամանակ այդպիսի լիազորություններ նախագահը չի ունեցել: Դատարանում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Քոչարյանը հայտարարեց, որ այն ժամանակ գործող Սահմանադրությամբ նախագահի լիազորությունները սահմանափակվում էին զուտ պետության գլուխ լինելու հանգամանքով. «Նախագահի լիազորությունների մեջ որևէ գործառույթ չկար կապված հասարակական կարգի հետ: Դա ամբողջությամբ կառավարության լիազորությունների մեջ էր: Պետք է ավելի լավ ծանոթանալ Սահմանադրությանը»:

«Ես սա չէի ասի, եթե մարդիկ չհետևեին դատական նիստին: Մենք ստիպված ենք նման մանրամասներ հայտնել»,-ասաց Քոչարյանը:

Դատարանում միջնորդությունների քննարկումն ավարտված է, դատարանը հեռացավ որոշումներ կայացնելու: Որոշումները կհրապարակվեն մարտի 3-ին, ժամը 13:00-ին:

Այսօրվա նիստում դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, քննարկեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովի, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի և ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և գործի վարույթը կարճելու մասին պաշտպանների միջնորդությունները:

Նույն շարքից