Քաղաքականություն 

Պարզ է դարձել Արցախում ընտրություններին մասնակցողների քվեաթերթիկներում հաջորդական դասավորությունը

analitik.am

Արցախի նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանն իր էջում գրում է.

«Քիչ առաջ ԱՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում տեղի ունեցավ վիճակահանություն, որի արդյունքում պարզ դարձավ սպասվող համապետական ընտրություններին մասնակցող նախագահի թեկնածուների, կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների հաջորդական դասավորությունը քվեաթերթիկներում:

Երկու տարբեր վիճակահանությունների արդյունքում հետաքրքիր զուգադիպությամբ թե ՛ ես՝ որպես Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու, թե ՛ «Ազատ հայրենիք – ՔՄԴ» կուսակցությունների դաշինքը՝ խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի շարքում, հանդես կգանք 6-րդ համարի ներքո:

Կրկին հաջողություն եմ մաղթում բոլորին և հույս հայտնում, որ այս ընտրություններից Արցախը դուրս կգա առավել հզորացած:

Աստված բոլորիս ուղեկից…»:

 

Նույն շարքից