Իրավական Տեսանյութեր 

Քննիչը մոռացե՞լ է, որ Սերժ Սարգսյանն Արցախի հերոս է, ինչո՞ւ պետք է այս մասին պաշտպանական կողմը բարձրաձայնի. Ամրամ Մակինյան. Tert.am

analitik.am

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում' դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ մեկնարկեց Սերժ Սարգյսանի և մյուսների գործով դատավարությունը, որի սկզբին դատավոր Վահե Միսակյանը կողմերից ճշտեց, թե արդյոք կողմերն առարկություն ունեն   լրատվամիջոցների տեսանկարահանման և ուղիղ հեռարձակման վերաբերյալ: Կողմերն առարկություն չհայտնեցին։ Դատարանի որոշմամբ այս և հետագա դատական նիստերը կլուսաբանվեն։ Կողմերն ինքնաբացարկի միջնորդություն չհայտնեցին։ Դատարանն անցավ ամբաստանյալների ինքնության ճշտմանը։

Ինքնությունների ճշտման ընթացքում՝ Սերժ Սարգսյանի վերաբերյալ կենսագրական տվյալները հայտնելուց հետո, Ամրամ Մակինյանն ասաց, որ Սերժ Սարգսյանի կենսագրական տվյալներից փաստեր են պակասում քրեական գործում. «Ինչու՞ քննիչը չի նշել, որ Սերժ Սարգսյանը 1989թ. ղեկավարել է ԼՂ ինքնապաշտպանական ուժերը, արդյո՞ք կարևոր չէ այդ փաստը, և պաշտպանական կո՞ղմն այդ մասին պետք է բարձրաձայնի։ Քննիչը մոռացե՞լ է, որ Շուշիի օպերացիա վրա առկա է Սերժ Սարգսյանի ստորագրությունը, այդ հանգամանքը  մոռացե՞լ է քննիչը, միթե՞ սա կարևոր չէ, որ քրեական գործում չկա: 1994թ. զինադադարը պարտադրվել է Ադրբեջանին, այս փաստաթուղթը ստորագրել է Սերժ Սարգսյանը, արդյո՞ք դա կարևոր չէ։ Սերժ Սարգսյանն Արցախի հերոս է,  քննիչն այդ մոռացե՞լ է»,-ասաց Մակինյանը և նշեց նաև Սերժ Սարգսյանի կենսագրական տվյալներն ու կոչումները։

Ամրամ Մակինյանը հիշեցրեց, որ Սերժ Սարգսյանն ունի բազմաթիվ պարգևներ և դրանք թվարկելու համար նիստի ժամանակը չի բավարարի։

Մեղադրող դատախազ Արսեն Մարտիրոսյանն էլ ասաց, որ նշվել են այն հանգամանքները, որոնք քրեական գործի համար ունեն կարևոր նշանակություն։

Անդրադառնալով Մակինյանի այն հայտարարությանը, որ քննիչի կողմից կան աղաղակող խախտումներ՝ Միսակյանն ասաց, որ պաշտպանական կողմն ունեցել է դրանք բարձրաձայնելու հնարավորություն։

Tert.am

Նույն շարքից