Հասարակություն 

Անհայտ անձինք կրակ են բացել նախկին պատգամավորի զրահապատ Gelandewagen-ի վրա

analitik.am

Եկատերենբուրգում անհայտ անձինք կրակ են բացել նախկին պատգամավոր Վիկտոր Ելոխինի զրահապատ Gelandewagen-ի վրա:

Միջադեպի պահին նախկին պատգամավորն ավտոմեքենայի մեջ եղել է երեխայի հետ: Ավելի ուշ պարզվել է, որ Ելոխինը միայն հրաշքով է փրկվել, քանի որ արձակված փամփուշտ, որն ավտոմեքենա ներխուժել է բաց պատուհանից, անցել է վերջինիս գլխից 2 սմ հեռավորության վրայով:

Նախկին պատգամավորը չի բացառում, որ տեղի ունեցածը պատվիրված սպանության փորձ է: Նա նշել է, որ երկար տարիներ եղել է Եկատերենբուրգի դումայի պատգամավոր և հաստատ հասցրած կլինի հակառակորդներ ձեռք բերած լինել:

Ոստիկանությունից հայտնում են, որ տեղի ունեցածի մասով դեռ որևէ հայտարարություն չի ներկայացվել:

Նույն շարքից