Հասարակություն 

Ռուսաստանում հայ գործարարի տղայի են սպանել

analitik.am

Վորոնեժում հայ գործարարի տղայի են սպանել: Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները:

Սպանությունը տեղի է ունեցել երեկ առավոտյան, երբ 23-ամյա երիտասարդն ավտոմեքենայով դուրս է եկել տանից: Գործարարի տղան մահացել է տեղում:

Կարծիքներ կան, որ մարդասապանների թիրախը հնարավոր է եղել է երիտասարդի հայրը, ում ավտոմեքենայով էլ որդին դուրս է եկել տանից:

Իրավապահները քայլեր են ձեռնարկում մարդասպանին հայտնաբերելու համար:

Նույն շարքից