Գլխավոր Քաղաքականություն 

ՎԵՏՕ-ի հայտարարությունը՝ պետության զավթման մասին

«Վերլուծելով պետության զավթման գրեթե երկու տարին` արձանագրում ենք հետևյալը:

Օլիգարխ Ջորջ Սորոսի գործակալները 22 տարի շարունակ զբաղված էին փողի դիմաց ստի ու կեղծիքի քարոզի միջոցով հանրությունը պառակտելով, ատելության գեներացիայով, պետության, իրավապահ մարմինների և դատական իշխանության նկատմամբ անվստահություն սերմանելով, մարդասպաններին և ահաբեկիչներին հերոսացնելով, բանակը բարոյալքելով, ադրբեջանասիրություն և ԼԳԲՏ քարոզելով, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ կեղտոտ արշավներ իրականացնելով։

Այս ամենի արդյունքում՝ երկու տարի առաջ օլիգարխ Ջորջ Սորոսի վարձկաններին հաջողվեց զավթել գործադիր իշխանությունը, իսկ ամիսներ անց՝ օրենսդիրը: Այսօր նրանք ցանկանում են տոտալ վերահսկողություն սահմանել նաև դատական իշխանության նկատմամբ։

Այժմ արդեն իշխանական լծակներին տիրապետող օլիգարխ Ջորջ Սորոսի վարձկանները փողի դիմաց շարունակում են առաջ տանել և ՀՀ քաղաքացիներին պարտադրել օտարերկրյա օրակարգը։

- Գործի դնելով իշխանական լծակները, ստեր և կեղծիքներ տարածելով՝ խորացնում են իրենց իսկ սերմանած անվստահությունը դատական իշխանության նկատմամբ և բացահայտ պատերազմ հայտարարելով՝ փորձում վերջնականապես զավթել այն ևս։

- Գաղտնի հավաքներում սորոսական ոհմակը որոշում է կայացնում թիրախավորել իրավապահ համակարգը, մասնավորապես՝ ԱԱԾ-ն և Ոստիկանությունը։

- Ավելի մեծ թափով սուտ և կեղծիք տարածելով՝ վարկաբեկում են բանակը՝ թիրախավորելով հատկապես սպայական կազմը։

- Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ համակարգված ստոր և կեղտոտ քարոզ են իրականացնում՝ փորձելով սահմանափակել վերջինիս դերը և հավասարեցնել աղանդների հետ։

- Զավթել են կրթական համակարգը և պարտադրում են հանել կրթական ծրագրերից «Հայոց լեզու», «Հայ գրականության», «Հայոց պատմություն» և «Հայ Եկեղեցու պատմություն» առարկաները, այսինքն՝ ըստ էության, հայագիտական առարակաները:

- Սեռական կրթության ներմուծման անվան տակ այլասերման և ԼԳԲՏ քարոզ են իրականացնում մանկահասակ երեխաների շրջանում՝ դպրոցներում և մանկապարտեզներում։

- ԼԳԲՏ անձանց, մասնավորապես՝ տրանսվեստիտ-մարմնավաճառներին վերցրել են իշխանության անմիջական պաշտպանության տակ, ինչի հետևանքով վերջիններս պարբերաբար անպատիժ և լկտի հարձակումներ են գործում ոստիկանների և խաղաղ բնակչության նկատմամբ։

- Ֆինանսավորում և իրականացնում են մարդասպանների, ահաբեկիչների և հանցագործների հերոսացման գործընթաց, ինչի հետևանքով մեր երկրում վերջին երկու տարիներին արձանագրվել է հանցագործության աննախադեպ թռիչքաձև աճ։

- Փողի դիմաց շարունակում են տարատեսակ լկտի ստեր ու կեղծ տեղեկություններ տարածել՝ հանրությանն էլ ավելի պառակտելու նպատակով։

Պետությունը զավթած օտարերկրյա գործակալական ցանցն իրեն հնազանդվող իշխանություններին պարտադրեց սորոսական կադրերին նշանակել բարձր պաշտոնների, որոնց մի մասը կարճ ժամանակում հասցրեց թաթախվել կոռուպցիայի մեջ, իսկ մնացածները բարձր աշխատավարձերի, միլիոններով պարգևավճարների և այլ արտոնությունների դիմաց իրենց պարտականություններն իրականացնելու փոխարեն զբաղված են բացառապես օտարերկրյա օրակարգն առաջ տանելով։

Այս ճգնաժամի լուծումը պետք է հստակ արձանագրվի քաղաքական բոլոր ուժերի կողմից՝ որպես օլիգարխ Ջորջ Սորոսի գործակալական ցանցի կողմից պետության զավթման դեմ ամբողջական պայքարի շրջանակներում իրականացվող գործողությունների շարք, որը պետք է հասկանալի ու կանխատեսելի լինի ՀՀ քաղաքացիների և միջազգային հանրության համար:

Ճգնաժամի լուծումը պետք է իրականացվի խորհրդարանական և արտախորհրդարանական բոլոր առողջ ու իրապես մտահոգ ուժերի կողմից։

ՀՀ-ում գործող բոլոր քաղաքական ուժերը պետք է ընդունեն օլիգարխ Ջորջ Սորոսի վարձկանների կողմից պետության զավթման փաստը։

ՀՀ Ազգային ժողովի որոշման հայտարարության կամ բանաձևի միջոցով անհրաժեշտ է ճանաչել օլիգարխ Ջորջ Սորոսի գործակալական ցանցի կողմից պետության զավթման փաստը՝ ամրագրելով այդ զավթման մեխանիզմները, նախապատմությունը, բաղադրիչները, կատարողներին, մասնակիցներին և աջակիցներին:

Արգելել ՀՀ-ում օլիգարխ Ջորջ Սորոսի «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»-ի գրասենյակի գործունեությունը՝ որպես հանցավոր և հակապետական կազմակերպություն։

Ուսումնասիրել և հրապարակել փողի դիմաց օլիգարխ Ջորջ Սորոսի հետ համագործակցած բոլոր կազմակերպությունների անվանումները և անհատներին, իրականացնել օտարերկրյա գործակալների լայնամասշտաբ լյուստրացիա և որպես հետևանք՝ արգելել նրանց զբաղեցնել պետական պաշտոններ։

Անհապաղ նախաձեռնել օտարերկրյա գործակալների վերաբերյալ օրենքի ընդունման գործընթացը։

Որպես հետևանք՝ քրեական պատասխանատվության ենթարկել օտարերկրյա օլիգարխի վարձկաններին, որոնք փողի ակնկալիքով որևէ մասնակցություն են ունեցել պետության զավթման գործընթացին»։

«ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժում

  •  
  •  
  •  
  • 5
  •  
  • 3
  •  
  •  
  •  
    8
    Shares

Նույն շարքից