Հասարակություն Տեսանյութեր 

Մեր երկրում կունենանք տրանսգենդերներ. Աղեկյանն ԱԺ ամբիոնի մոտ խնկարկում արեց

analitik.am

Այսօր՝ փետրվարի 25-ին, խորհրդարանում «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» թեմայով լսումների ժամանակ Սոնա Աղեկյանը հայտարարեց, որ Ջորջ Սորոսը վաստակել է ՄԻԵԴ-ը և 100-ից ավել դատավորներ կապակցված են «Բաց հասարակության հիմնադրամի» հետ. «Մենք մեր Սահմանադրական դատարանը վերացնում ենք, մտցնում ենք այնտեղ այնպիսի դատավորներ, ովքեր կառավարելի են, սնվում են սոորոսական հիմնադրամներից, «Բաց հասարակության» անդամներ են: Այսպիսով, ԱԺ-ի կողմից Ստամբուլյան կոնվենցիան վավերացնելուց հետո, որևէ խոչընդոտ չի լինի, որպեսզի այն անցնի նաև Սահմանադրական դատարանում: Մենք մեր երկրում կունենանք տրանսգենդերներ, ովքեր, եթե լավ եմ հիշում, մոտ մեկ տարի առաջ այս բարձրագույն ամբիոնից պատմություն էին կերտում և որևէ մեկը չէր փորձում այդ պատմություն կերտողի ձեռքը բռնել: Այստեղ պատմություն կերտում են օրենքներով»:

Ապա Աղեկյանը գրպանից հանեց ինչ-որ բան և այրեց այն: Նիստը վարող Վլադիմիր Վարդանյանն անվտանգության աշխատակիցներին խնդրեց ներս մտնել. «Խնդրում եմ դադարեցնել հակահրդեհային…»:

Քանի որ մեր երկրի ԱԺ ամբիոնը պղծված է, ես հիմա այստեղ խնկարկում եմ անում: ԱԺ-ն մաքրում եմ այն պղծություններից, որոնք արել է տրանգենդեր անձը»,-ասաց Աղեկյանը:

Վլադիմիր Վարդանյանի կարգադրությամբ Աղեկյանի խոսափողն անջատվեց: Նա նաև խնդրեց անվտանգության աշխատակիցներին մարել կրակը:

Նույն շարքից