Քաղաքականություն 

ՀՀ նախագահը նոր հրամանագիր է ստորագրել

analitik.am

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ՀՀ նախագահի 2018 թվականի մարտի 31-ի նհ-200-ա հրամանագրում փոփոխություն կատարելու մասին հրամանագիր է ստորագրել.

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի.

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2018 թվականի մարտի 31-ի «Ա. Սմբատյանին Իսրայելի Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին» ՆՀ-200-Ա հրամանագրում «(նստավայրը՝ Երևան)» բառերը փոխարինել «(նստավայրը՝ Թել Ավիվ)» բառերով»,-ասված է որոշման մեջ:

 

Նույն շարքից