Կորոնավիրուս Հասարակություն 

Փոխնախարարի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել

analitik.am

Իրանի առողջապահության փոխնախարար Իրաջ Հարիրչիի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն` հղում անելով Իրանի առողջապահության նախարարի խորհրդական Ալի Ռեզա Վահաբզադեին:

«Առողջապահության փոխնախարար դոկտոր Հարիրչիի դեպքում կորոնավիրուսի թեստը դրական պատասխան ունի»,-հայտարարել է նա:

Հիշեցնենք, որ այսօրվանից ուժի մեջ է մտել հայ-իրանական սահմանի մասնակի փակման մասին ՀՀ իշխանությունների որոշումը:

Նույն շարքից