Տնտեսություն 

Հիշում եք, որ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնելով՝ հրապարակել եմ իմ տեսլականը. Նիկոլ Փաշինյան

analitik.am

Սիրելի հայրենակիցներ, հիշում եք, որ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնելով հրապարակել եմ իմ տեսլականը, որ Հայաստանը պետք է լինի բարձր տեխնոլոգիական, արդյունաբերական երկիր, որը պետք է ունենանա արտահանմանը միտված տնտեսություն:

Այժմ, 2019 թվականի արդյունքներով.

1.Մշակող արդյունաբերությունը աճել է 12%-ով` ՀՆԱ-ի կառուցվածքում 12․1% կշռով դառնալով տնտեսության առաջատար ճյուղը: Ի գիտություն. հանքարդյունաբերությունը այս թվի մեջ չի մտնում. խոսքը միայն մշակող արդյունաբերության մասին է:

2.Հայաստանից ապրանքների և ծառայությունների արտահանումը 2019 թվականի արդյունքներով աճել է 10.3%-ով: Ընդ որում միջին տեխնոլոգիատար ապրանքների արտահանումը աճել է 26.9%-ով, իսկ բարձր տեխնոլոգիատար ապրանքների արտահանումը՝ 13.5%-ով

3.Զբոսաշրջությունը, որը նույնպես արտահանում է համարվում, քանի որ դրանից օգտվում են օտարերկրյա քաղաքացիները, աճել է 14.7 տոկոսով եւ որպես արդյունք, տնտեսության ամենաարագ աճող ճյուղը եղել է կացության և հանրային սննդի ծառայությունների ոլորտը` 2018-ի համեմատ աճելով 27.2%-ով

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան

Նույն շարքից