Հասարակություն 

Հայտնի է դարձել օրենքով գող Յապոնչիկի սպանության երկրորդ մասնակցի անունը

analitik.am

Հայտնի է դարձել օրենքով գող Յապոնչիկի սպանությանը մասնակցած երկրորդ անձի ինքնությունը: Այս մասին հայտնում է ՌԴ ՔԿ պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն:

Խոսքը մասնավորապես վերաբերում է 39-ամյա Քախա Գազզաևին, ով 2017 թվականից գտնվում է անազատության մեջ, սակայն՝ այլ հանցագործությունների համար:

Քննության տեղեկություններով, հենց Գազզաևն է տրամադրել այն զենքը, որով կրակել են քրեական հեղինակության վրա: Նա այդ պահին դեպքի վայրում է եղել՝ հետևելով իրադարձություններին:

Հիշեցնենք, որ Վյաչեսլավ Իվանկովի նկատմամբ մահափորձը կատարվեց 2009 թվականի հուլիսի 28-ին: Նա մահացավ նույն տարվա հոկտեմբերի 9-ին:

Նույն շարքից