Ռազմական 

Ստուգումներ մարտական հենակետերում /Լուսանկարներ/

analitik.am

Անձնակազմի մարտական պատրաստության աստիճանը, բարոյահոգեբանական վիճակը և մարտական հենակետերի ապահովվածությունը ստուգելու նպատակով փետրվարի 24-ին 5-րդ զորամիավորման հրամանատարի բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալը N զորամասի պահպանության գոտու մարտական հենակետերում անցկացրել է անակնկալ ստուգումներ: Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից։

Զորամիավորման հրամանատարի տեղակալը ծանոթացել է սահմանագոտու տվյալ հատվածում տիրող օպերատիվ իրավիճակին, մարտական դիրքերում իրականացված ինժեներական աշխատանքներին: Ստորաբաժանումների հրամանատարներին տրվել են ցուցումներ ծառայության կազմակերպման և իրականացման վերաբերյալ:

 

Նույն շարքից