Հայաստան Տեսանյութեր Քաղաքականություն 

Նիկոլ Փաշինյանը գործող Սահմանադրական դատարանը համեմատեց «Մոսկվիչ 408»-ի անվադողերի հետ /տեսանյութ/

analitik.am

Եկել է Սահմանադրական դատարանը որպես ինստիտուտ կայացնելու հերթը: «Այո»-ի շտաբի կազմակերպած դրամահավաքի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանի խոսքերով, ՀՀ Սահմանադրությամբ արձանագրված է, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին, ով իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեի, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների միջոցով. «ՀՀ-ում չի կարող լինել իշխանության որևէ օղակ, որը չի ներկայացնում ժողովրդին: Հարց՝ ՀՀ գործող ՍԴ-ն ո՞ւմ է ներկայացնում, որտեղի՞ց, ումի՞ց է բխում նրա իշխանությունը: Մենք կարող ենք բարձրաձայնել տասնյակ հնարավոր վարկածներ, որոնք կարող են լինել ճշմարտացի, կամ՝ ոչ այնքան: Բայց մի բան հստակ գիտենք՝ ՀՀ գործող ՍԴ-ն որևէ կապ չունի ՀՀ ժողովրդի հետ, իշխանություն չի ստացել ժողովրդից և վայելում է հայ ժողովրդի բացարձակ մեծամասնության բացարձակ անվստահությունը»:

«Լուծել այս ինտիտուցիոնալ խնդիրը, նշանակում է Հայաստանում զարգացումն ու ժողովրդավարությունը դարձնել անշրջելի: Չփոխել այս ինստիտուտը նշանակում է հավատալ այն բանին, որ կարելի է ունենալ S դասի Մերսեդես և նրանով առաջ շարժվել, երբ նրա վրա տեղադրված են «Մոսկվիչ 408»-ի անվադողեր»,-ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ այսօր պետք է Հայաստանում իրականացնել ինստիտուցիոնալ բարեփոխումներ:

Փաշինյանը հայտարարեց, որ առաջիկայում շատ ինտենսիվ քարոզարշավ են սկսելու, որին մասնակցելու է նաև անձամբ ինքը՝ հանդիպում ունենալով բոլոր քաղաքներում:

Նույն շարքից