Հասարակություն Պատահարներ 

Ողբերգական դեպք Լոռու մարզում. Վանաձորում՝ ժողովրդին հայտնի «Հալաբյանի կամրջի» տակ, հայտնաբերվել է ինքնությունը չպարզված տղամարդու դի

analitik.am

Այսօր՝ փետրվարի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 18:50-ի սահմաններում ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Հալաբյան փողոցում գտնվող ՝ ժողովրդին հայտնի «Հալաբյանի կամրջից» մի տղամարդ է իրեն ցած նետել: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Ոստիկանները կամրջի տակ հայտնաբերել են դեռևս ինքնությունը չպարզված 55-60 տարեկան տղամարդու դի: Ոստիկանությունը պարզում է մահացածի ինքնությունը և ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ միջոցառումներ՝ նրա ամբողջական տվյալները պարզելու ուղղությամբ:

Փաստի առթիվ ոստիկանության Բազումի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Նույն շարքից