Իրավական 

Ոստիկանը հրազենային վնասվածք է հասցրել անչափահաս աղջկան

analitik.am

Ռոստովում ստուգում է անցկացվում ոստիկանի կողմից 17-ամյա աղջկան հրազենային վնասվածք հասցնելու փաստի առթիվ:

Հայտնի է, որ ոստիկանը ճանապարհին տաքսու վարորդի հետ վիճաբանության ժամանակ հրազեն է կիրառել, որի փամփուշտներից մեկը դիպել է 17-ամյա ուղևորուհուն:

Դեպքի ականատես ոստիկանները հայտնել են, որ կատարվածից հետո իրենց գործընկերը հրաժարվել է բուժզննում անցնել:

Ոստիկանին կհեռացվի աշխատանքից, ինչպես նաև մեղավոր ճանաչվելու դեպքում կազատազրկվի:

Նույն շարքից