Իրավական 

Վորոնեժում սպանել են հայ գործարարի 24-ամյա որդուն

analitik.am

Փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի Վորոնեժ քաղաքում առեղծվածային հանգամանքներում սպանել են հայ գործարարի 24-ամյա որդուն, երբ վերջինս մեքենայով փորձել է դուրս գալ իր տան բակից:

Անհայտ անձը կրակել է Nissan մակնիշի ավտոմեքենայի դիմապակու ուղղությամբ: Ստացած հրազենային վնասվածքներից երիտասարդը տեղում մահացել է:

Հայտնի է, որ հայ ընտանիքը երկար ժամանակ ապրում է Վորոնեժում, որտեղ տան մոտակայքում սրճարան ունի: Ընտանիքի ծանոթները կատարված ողբերգության պատճառ են համարում հենց ընտանիքի բիզնեսը:

Պարզվում են դեպքի հանգամանքները և պատճառները:

Նույն շարքից