Հասարակություն 

Այսօր Զորավար Անդրանիկի ծննդյան օրն է

analitik.am

Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Այսօր գեներալ Անդրանիկ Օզանյանի ծննդյան օրն է։

Անդրանիկը սովորական զինվորական չէր, նա ավելին էր, քան մենք կարող ենք պատկերացնել։ Իրավամբ նա ազգային-ազատագրական պայքարի խորհրդանիշն էր։

Խորհրդանիշ, որը ոգեշնչում էր հանուն ազատության կռվող հայ զինվորներին և ահ ու սարսափ տարածում հակառակորդների միջավայրում։

Առաքելոց վանքի կռիվն ու Սասունի իքնապաշտպանությունը հավերժ կապրեն որպես նվիրական հիշողություններ, իսկ Անդրանիկն էլ մշտապես կմնա որպես ազատ ու անկախ Հայաստանի խորհդանիշներից մեկը։

Անդրանիկի պատգամը կյանքի է կոչվել, քանի որ Հայաստանն ազատ է ու անկախ։
Սա այլևս անսակարկելի և ափոփոխելի ճշմարտություն է։

Շնորհավոր ծնունդդ Զորավար - 155»:

Նույն շարքից